Կարծիք

15.01.2026 12:39


Ինչ «հանճարեղ» ու «մարդասիրական» իշխանություն ունենք մենք

Ինչ «հանճարեղ» ու «մարդասիրական» իշխանություն ունենք մենք

Ինչ «հանճարեղ» ու «մարդասիրական» իշխանություն ունենք մենք։

Իշխանություն, որը դարձավ պատերազմի պատճառ։

Իշխանություն, որը պարտվեց այդ պատերազմում։

Իշխանություն, որը կորցրեց հայ ժողովրդի ամենասուրբ հողերից մեկը, ունեցավ հազարավոր զոհեր, թողեց, որ հայերն այսօր ապօրինի պահվեն Բաքվի բանտերում։

Եվ հիմա՝ այս ամենից հետո, փորձում է նախընտրական քարոզարշավ անել՝ խոսելով «խաղաղությունից», կազմակերպելով PR-շոուներ այն մարդկանց հարազատների հետ, ովքեր ադրբեջանական բանտերում են հայտնվել իրենց իսկ ձախողված ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։

Սա խաղաղություն չէ։

Սա ցինիզմ է։

Սա բարոյական սնանկություն է։

«Բրավո», տիկնայք և պարոնայք

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը