Կարծիք

16.01.2026 12:09


Կամ քվեարկում եք Հայաստանի օգտին, կամ` Անկարայի ու Բաքվի

Կամ քվեարկում եք Հայաստանի օգտին, կամ` Անկարայի ու Բաքվի

Փաշինյան Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներից մեկը` Անկարան ևս մեկ անգամ բացահայտ պաշտպանեց նրան: Նման հայտարարություն Անկարայից արել էին 2021 թվականին:

Ընտրությունների նախաշեմին նման մի աջակցություն էլ Ալիևը կանի: Սա ազգային նվաստացման ցուցադրություն է, քանի որ թուրքերը կարծում են, որ Հայաստանում կա մի խավ, որի վրա իրենց հայտարարությունները դրական ազդեցություն են ունենալու: Հիշե´ք, 2026 թվականի ընտրությունները Հայաստանը թուրք-ադրբեջանական աքցանից փրկելու եզակի շանսերից մեկն է: Կամ քվեարկում եք Հայաստանի օգտին, կամ` Անկարայի ու Բաքվի:

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը