Անտարբերությունը հասարակության ոչնչացման լավագույն միջոցն է: Դա հենց այն վիճակն է, որը Նիկոլն ամենից շատ է ցանկանում, որովհետև միայն անտարբեր հասարակության պայմաններում կարելի է իրականացնել պետությունն ու ազգը քանդելու նրա երազանքը։
Ի՞նչ տարբերություն կա Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և Երևանում ապօրինի կալանավորված հայերի միջև։
Տարբերությունն այն է, որ մենք մեր իսկ պետության բանտերում ունենք մեր հայրենակիցներին՝ իրենց մտածողության, ազգային գաղափարի և ազատ խոսքի համար հետապնդված։ Սա շատ ավելի ամոթալի ու կործանարար է, քան թշնամու կողմից մեր եղբայրների գերևարումը։
Մի քանի օր առաջ Բաքվից ազատ արձակվեցին չորս հայեր, և մենք բոլորս ուրախացանք։ Չեմ կարող պատկերացնել որևէ հայի, ով երջանիկ չէ նույնիսկ մեկ հայ ընտանիքի վերամիավորման համար։ Անկախ նրանից՝ ինչ են ասել, ում հետ են ընթրել, ինչ քաղաքական հայացքներ ունեն՝ ես ուրախ եմ, որ նրանք վերադարձել են տուն։ Եվ վստահ եմ՝ մենք բոլորս պետք է այդպես մտածենք։
Բայց չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարող է հայը ուրախանալ Բաքվից ազատ արձակված հայով և միևնույն ժամանակ անտարբեր մնալ Հայաստանում ապօրինի կալանավորված հայերի ճակատագրի հանդեպ։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե ում են ծառայել կամ ինչ քաղաքական հայացքներ ունեն։ Սիրենք թե չէ, ընդունենք թե չէ, միևնույնն է հայ են և ապօրինաբար են ազատազրկված: Դա է կարևորը:
Անարդարության հանդեպ անտարբերությունը կործանարար է: Երբ մենք լռում ենք մեր հայրենակիցների ապօրինի կալանավորման հարցում, մենք խրախուսում ենք ռեժիմին բացել նոր ու նոր շինծու քրեական գործեր։
Ազատություն ԲՈԼՈՐ քաղաքական բանտարկյալներին։
Ազատություն արդարությանը։
Ազատություն Հայաստանին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Սեփական քաղաքացիներին սպանող ՉԱՐրդարադատություն