Կարծիք

19.01.2026 13:01


Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ)

Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ)

Հարգելի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը հմտորեն կարողանում է միայն միլիոնավոր դրամների հատկացումներ կատարել, բայց աշխատանքի պատշաճ կատարում երբեք չի խոստանում:

Պուշկինի 42 հասցեում առավոտյան 08:30-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհ է բռնկվել: Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ: Բարեբախտաբար կրակը մարել են և տուժողներ չկան:

Ակնհայտ երևում է, որ շենքի շքամուտքի ձնամաքրման աշխատանքները կատարվել են տնտեսվարողների և քաղաքացիների կողմից, իսկ դիմացի մայթի աշխատանքները կատարված չեն:

Քաղաքապետը դժգոհում է միայն այն փաստից, որ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու մասով տնտեսավարողների նկատմամբ ընդունված տուգանքի որոշումները քիչ են:

Իսկ ո՞վ պետք է հոգա Ձեզ հասանելիք ձնամաքրման աշխատանքների հավուր պատշաճի կատարումը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը