Քաղաքական

19.01.2026 14:28


Թուրքական մամուլի «ծագող աստղը». Ալեն Սիմոնյանին փառաբանում են

Թուրքական մամուլի «ծագող աստղը». Ալեն Սիմոնյանին փառաբանում են

«Իշխանություն» լրատվականն արձանագրել է, որ ԱԺ նախագահն իր «հանճարեղ» մտքերով հայտնվել է թուրքական մամուլի էջերում։ Թուրքական կայքերը ակտիվորեն լուսաբանել են Սիմոնյանի՝ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությունները։ Մասնավորապես ընդգծել են այն, որ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին և տարածաշրջանի բոլոր գործընկերներին՝ հայ հասարակության իբրեւ մեծամասնության կողմից որդեգրված խաղաղության և առևտրի զարգացման դիրքորոշմանը աջակցելու համար։

Նաև անդրադարձել են Սիմոնյանի այն դիտարկմանը, ըստ որի, «Ֆիդանի հայտարարությունները չպետք է համարել արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։

Հրապարկումներն ունեցել են հետևյալ վերնագրերը՝ «Հայաստանը պատմական խաղաղության ուղերձ է հղում Թուրքիային. փակել ենք թշնամանքի էջը», Ալեն Սիմոնյան. «Մենք փակել ենք թշնամանքի էջը»

Փաստացի, Անկարայում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ընկալվել են որպես անցյալի էջը՝ առանց որեւէ նախապայմանի փակելու առաջարկություն։

Լիա Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը