Իրանում բողոքի ալիքն այսօր ակնհայտորեն անկման միտումներ է ցույց տալիս:
Միջազգային դիտորդների կարծիքով, դրան նպաստեց նաև այդ երկրում իշխանությունների կողմից ինտերնետի անջատումը:
Արդեն, սկսած հունվարի 14-ից, բողոքի ցույցեր եղել են նվազագույն չափով, սակայն լիակատար կայունությունը դեռևս չի վերականգնվել: Մինչ որոշ իրանցիներ շարունակում են դիմադրել ռեժիմի՝ բողոքի շարժումը ճնշելու փորձերին, դրա մասշտաբները այլևս այնքան նշանակալի չեն, որքան նախկինում: Այնուամենայնիվ, երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում նկատվել է քրդական խմբավորումների ակտիվության աճ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տրամադրված թուրքական հետախուզության տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին զինված քրդական անջատողական խմբավորումները փորձել են հատել սահմանը՝ Իրաքից դեպի Իրան: Իրանի անվտանգության ուժերը պահպանում են բարձրացված զգոնություն:
Ըստ անկախ աղբյուրների՝ Իրանում սպանվածների թիվը հասնում է մոտ չորս հազարի: Դա հաստատում են նաև իշխանությունները: Մասնավորապես, անցած ուրբաթ, երկրի հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ սպանվածների թիվը հազարների է հասնում՝ մեղադրելով դրանում հիմնականում ԱՄՆ-ին և Իսրայելին:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 24 հազարի:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ներկայիս բողոքի ալիքը իր զոհերի թվով ամենամեծն է եղել՝ սկսած 1979 թվականի իսլամական հեղափոխությունից:
Այս բողոքի ալիքին ավելի քիչ մարդ է մասնակցել, քան 2009 թվականին, երբ Իրանի հանրությունը վիճարկում էր անցած նախագահական ընտրությունների արդյունքները: Այն ժամանակ բողոքին մասնակցում էին միլիոնավոր քաղաքացիներ: Սակայն այն ժամանակվա զոհերի թիվը չէր գերազանցում 400-ը: Մինչդեռ այս բողոքի ալիքի ընթացքում այն, ինչպես նշեցինք, մոտենում է 4 հազարին:
Այսինքն, 2009-ի համեմատ, այս բողոքի ալիքին թեև ավելի քիչ մարդ է մասնակցել, սակայն ավելի շատ մարդ է զոհվել:
Բացի այդ, այս բողոքի ալիքը համազգային բնույթի է եղել, այն ոչ թե կեղծված ընտրությունների պատճառով է եղել, այլ՝ սոցիալական խնդիրների, ինֆլյացիայի: Սակայն հետագայում այն վերածվեց քաղաքականի և հանրության մեջ խորացրեց անվստահությունը ոչ միայն իշխանության, այլև՝ համակարգի հանդեպ:
Այդ տեսանկյունից, ներկայիս ճգնաժամը ավելի խորքային բնույթ ունի, քան երբևիցե եղել է:
Ի՞նչ լուծմներ կարող են լինել ճգնաժամի հաղթահարման համար
Տեսականորեն, Իրանի առջև կա զարգացման երեք տարբերակ.
-երկրի քաղաքական համակարգի ամբողջական փոփոխում
-երկրի մասնատում
-երկրի համակարգի արմատական բարեփոխում:
Առաջին երկու տարբերակներն առաջարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները: Ընդ որում, երկրի մասնատմանը առավելապես կողմ է Իսրայելը:
Այդ երկրի փորձագետների կարծիքով, Իսրայելը չի կարող իրեն ապահով զգալ, երբ իսլամական աշխարհում լինեն Թուրքիան, Իրանը և Պակիստանը: Ըստ նրանց՝ միայն մասնատված իսլամական երկրները կարող են չսպառնալ Իսրայելին: Այդ իսկ պատճառով, Իսրայելը պիտի ամեն կերպ աջակցի այդ երկրներում բոլոր անջատողական ուժերին:
Այս հարցում, Իսրայելի աջակիցն է միայն Ադրբեջանը: Վերջինս միակն է իսլամական աշխարհում, ով երազում է, որ Իրանը մասնատվի, և այդ երկրի ադրբեջանաբնակ մասերը միացվեն ներկայիս Ադրբեջանին:
Այդ իսկ պատճառով էլ Իլհամ Ալիևը փորձում է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ նույն դիրքերից հանդես գալ, սակայն՝ ոչ հրապարակավ:
Իրանի մասնատմանը դեմ են գրեթե բոլոր մնացած երկրները, ներառյալ Իրանի ներկայիս հարևանները՝Հայաստանը, Թուրքիան, Ծոցի արաբական երկրները, Պակիստանն ու Աֆղանստանը:
Իրանում քաղաքական համակարգի արմատական փոփոխության կողմ են հանդես գալիս ակտիվորեն Միացյալ Նահանգները, նույն Իսրայելը, եվրոպական երկրները:
Այս հարցում, Ադրբեջանն արդեն վերապահում ունի, քանի որ վախենում է, որ եթե Իրանում փոփոխվի իշխանությունը և այն անցնի պարսիկ ազգայնականների ձեռքը, ապա դա կարող է սրել Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները:
Ընդ որում, այստեղ արդեն աշխարհիկ Իրանի և ներկայիս Ադրբեջանի միջև հնարավոր կոնֆլիկտում կարող են այլ երկրները չաջակցել Ադրբեջանին:
Այդ պարագայում, նույնիսկ Իսրայելի համար, Ադրբեջանը կկորցնի իր հետաքրքրությունը:
Եվ վերջապես, երրորդ տարբերակն այն է, որ Իրանում կատարվի ոչ թե քաղաքական համակարգի ամբողջական փոփոխություն, ինչպես որ ցանկանում են ԱՄՆ-ն և Իսրայելը, այլ համակարգի արմատական բարեփոխում, ինչպես որ այդպիսին եղավ, օրինակ, Չինաստանում, Դեն Սյաոպինի կառավարման ժամանակ:
Բացի Իրանի արտաքին կենտրոնների ցանկություններից, դիտարկենք, թե ինչ են մտածում այս հարցում բուն Իրանում:
Ի՞նչ հավանականություն կա Իրանի մասնատման համար
Թեև ԱՄՆ-ում, Իսրայելում և Ադրբեջանում, կա ցանկություն, որ Իրանը կրկնի ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի, կամ Իրաքի, Լիբիայի և Սիրիայի օրինակը, այնուամենայնիվ դրա հավանականությունը, փորձագետները չնչին են համարում:
Բանն այն է, որ այդ երկրում անջատողական միտումները ավելի թույլ են, քան եղել են, պատմականորեն, Սիրիայում, Իրաքում և նույնիսկ Թուրքիայում:
Նախ, բոլոր միֆերին հակառակ, պարսիկները այդ երկրում կազմում են կայուն մեծամասնություն, մոտ 61 %-ի չափով:
Երկրորդ ազգությունը՝ադրբեջանցիները, երբեք չեն ձգտել անջատվել Իրանից, և դրա համար կան պատմական պատճառներ:
Նախ, պատմականորեն, այդ երկրի ադրբեջանցիները միշտ գերիշխող դիրքերում են եղել: Կազմելով Իրանի ընդամենը 16 %-ը, ադրբեջանցիները խոշոր բիզնեսում մոտ 50 % ազդեցություն ունեն: Իսկ քաղաքական համակարգում և մասնավորապես հոգևորականության շրջանում, նրանց թիվը հասնում է նույնիսկ մինչև 65-70 %:
Բավական է նշել, որ այսօրվա հոգևոր առաջնորդի՝ Խոմենեի հայրը ադրբեջանցի է, մայրը՝ պարսիկ:
Այդ երկրի նախագահի Փեզեշկյանի հայրը նույնպես ադրբեջանցի է, մայրը՝ քուրդ:
Երկուսն էլ, իրենց կենցաղում, խոսում են ադրբեջաներեն:
Ադրբեջանցիների տոկոսը նույնպես բարձր է նաև երկրի զինված ուժերում, ոստիկանությունում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ):
Ադրբեջանցիների այս չափի դերակատարումն Իրանում պայմանավորված է նաև պատմական գործոնով: Սկսած 11-րդ դարից, ադրբեջանցիների նախնիները փաստացի ղեկավարել են այդ երկիրը: Եվ միայն Փեհլևիներին է հաջողվել 1921-ին այդ երկրում հիմնել պարսկական կառավարում:
Սակայն 1979-ի իսլամական հեղափոխության ընթացքում ադրբեջանցիների դերակատարումը նույնպես մեծ է եղել, ինչը պայմանավորված էր շահի պարսկական ազգայնականության քաղաքականությամբ:
Ինչպես, որ ճնշված հրեաները 1917-ին մեծ դեր ունեցան բոլշևիկյան հեղափոխության ժամանակ, այդպես էլ շահից ճնշված ադրբեջանցիները մեծ դեր ունեցան 1979-ի իսլամական հեղափոխության ժամանակ:
Բացի ադրբեջանցիներից, առավել ակտիվ դերակատարում ունեն այդ երկրում քրդերն ու բելուջները:
Ի տարբերություն ադրբեջանցիների, քրդերի և բելուջների մոտ կան անջատողական միտումներ:
Սակայն, եթե բելուջներին երկրից դուրս լուրջ աջակցողներ չկան, ապա քրդերի մասին այդպես չի կարելի ասել:
Սակայն այս հարցում էլ Իրանի իշխանություններին հաջողել է թուլացնել քրդերի այդ միտումը:
Բանն այն է, որ Իրանի քրդերի վրա մեծ ազդեցությու ունի Իրաքում գործող Թալաբանիի կլանը: Իսկ այդ կլանի հետ անուղղակի կապ ունեն նաև քրդական բանվորական կուսակցության շրջանակները:
Վերջիններիս համար, քրդերի գլխավոր թիրախը պիտի լինի Թուրքիան:
Այդ համատեքստում նրանք փորձում են չփչացնել իրենց հարաբերությունները Իրանի և Իրաքի իշխանությունների հետ:
Նույնիսկ ներկայիս Սիրիայի իշխանության հետ են փորձում պահպանել տանելի հարաբերություններ:
Այդ տեսանկյունից Իրանի քրդական անջատողական ալիքը որև է լուրջ հեռանկար չի կարող ունենալ:
Բացի այդ, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը բացահայտորեն աջակցեն Իրանի քրդերին, ապա նրանց հանդեպ վերաբերմունքը պարսիկների կողմից կտրուկն կփոխվի:
Մինչդեռ այսօրվա պարսիկների առնվազն կեսը դեմ չէր լինի, որ երկրում կրկին հաստատվեր շահի իշխանությունը, պայմանով, որ նախկին համակարգը պիտի արդիականացվեր:
Այնպես որ, կարելի է պնդել, որ Իրանի մասնատման հավանականությունը գրեթե զրոյի է հավասար:
Ի՞նչ հավանականություն կա շահի իշխանության վերադարձի համար
Ի տարբերություն երկրի մասնատման, շահի վերադարձը, գոնե տեսականորեն, հնարավոր է, եթե նա ունենա դրսի աջակցություն:
Սակայն դրա համար, նախ, շահը պիտի գործնական հարաբերությունների մեջ մտնի ներկայիս իրանական վերնախավի մի մասի հետ:
Այսօր նրան աջակցում են պարսիկների մոտ 50 %-ը: Սակայն կտրականապես շահին դեմ են այդ երկրի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները:
Պատճառը նույնպես հայտնի է. ներկայիս Ռեզա Փեհլևիի հայրը՝ Մոհամեդ Փեհլևին իր կառավարման ընթացքում վարում էր կոշտ քաղաքականություն բոլոր ազգային փոքրամասնությունների հանդեպ՝ փորձելով իրենց ձուլել պարսիկների հետ:
Դա մոտավորապես նույնը կլիներ, եթե օրինակ ԽՍՀՄ-ի փոխարեն Մոսկվան ցանկանար վերակենդանացնել նախկին ռուսական կայսրությունը, որտեղ ԽՍՀՄ-ի հանրապետությունները զրկվեին նույնիսկ իրենց ազգային-մշակույթային ինքնավարությունից:
Այսօրվա Ռեզա Փեհլևին թեև խոստանում է, որ իր հոր սխալները չի կրկնի, սակայն բոլորն են հասկանում, որ Իրանի կենտրոնական իշխանությունը պիտի ունենա իր համար կենտրոնական գաղափարախոսություն:
Եթե իսլամականը վերացվում է, ապա նրա տեղը պիտի մտցվի ազգայնականը, ինչպես, որ օրինակ ժամանակին, Թուրքիայում դա կյանքի կոչեց Աթաթուրքը:
Միգուցե դա շահավետ կարող լինել ԱՄՆ-ին, Իսրայելին և նույնիսկ Հայաստանին:
Սակայն դրա դեմ կլինեն, նախ, Իրանի գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, որոնք այսօր կազմում են բնակչության մոտ 40 տոկոսը, ապա՝ Ադրբեջանը, Թուրքիան և աշխարհաքաղաքական պատճառներով՝ Չինաստանն ու Ռուսաստանը:
Այդ իսկ պատճառով, շահի վերադարձի հնարավոր տարբերակները նույնպես մեծ չեն կարող լինել, եթե ԱՄՆ-ն բռնի ուժով չփորձի դա կյանքի կոչել:
Սակայն նույնիսկ այդ դեպքում, ԱՄՆ-ին պետք կլինեն մեծ ցամաքային ուժեր, հարևաններ երկրների համաձայնությունը և Իրանի ժողովուրդի մեծ մասի աջակցությունը, որոնք այսօր բացակայում են:
Այդ իսկ պատճառով, կարող ենք արձանագրել, որ շահի վերադարձի վարկածը թեև գեղեցիկ է հնչում, սակայն նույնպես իրատեսական չէ:
Կարո՞ղ են Իրանում իրականացվել արմատական բարեփոխումներ
Այս հարցադրումը հռետորական է, սակայն այն միակ տարբերակն է, որպեսզի Իրանը կարողանա դուրս գալ այդ ճգնաժամից:
Առանց համակարգի արմատական բարեփոխման, այդ երկիրը չի կարող ունենալ ապագա:
Բացի իր նեքին բարեփոխման ծրագրից, Իրանը պիտի նաև փոփոխություներ մտցնի իր արտաքին ուղենիշում:
Այստեղ գլխավոր խնդիրներից են միջուկային ծրագրի հարցը և Իսրայելի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
Եթե այս երկու հարցում Թեհրանում լուծումներ չգտնեն, ապա միջազգային պատժամիջոցները չեն չեղարկվի, և երկրի տնտեսության զարգացման կարևագույն գործոններից մեկը չի գործի:
Արդյունքում, նույնիսկ երկրի կառավարման արմատական բարեփոխման պարագայում, երկիրը չի կարող դուրս գալ ճգնաժամից:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ներկայիս Իրանի տնտեսությունն ու հանրությունը
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ Իրանի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 356.51 միլիարդ դոլար։
Նույն տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 0.6%։
Իրանում (92,417,681 բնակչությամբ) մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին կազմել է 4,074 դոլար, ինչը 736 դոլարով պակաս է 2024 թվականի 4,810 դոլարից։ Սա մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 15.3% փոփոխություն է։
Համեմատության համար, նշենք, որ օրինակ Թուրքիայի ցուցանիշները, ով Իրանի հարևանն է և ավանդաբար մրցակից երկրներ են եղել ողջ պատմության ընթացքում, ցուցանիշները հետևյալն են. Թուրքիայի անվանական (ընթացիկ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թվականի դրությամբ կազմում է 1.57 տրիլիոն դոլար , այսինքն մոտ 4.4 անգամ ավելին է, քան Իրանի ՀՆԱ-ն:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2025 թվականին ՀՆԱ-ի աճի տեմպը կազմում է 3.5%, Իրանինը կազմում է 0.6 %:
Թուրքիայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն (87,685,426 բնակչություն) 2025 թվականին կազմել է 18,198 դոլար, ինչը 2,315 դոլարով ավելի է 2024 թվականի 15,882 դոլարից. սա մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 14.6% փոփոխություն է:
Այսինքն, Իրանի միջին քաղաքացին մոտ երկու անգամ ավելի վատ է ապրում, քան միջին հայաստանցին և ավելի քան 4 անգամ ավելի վատ է ապրում, քան Թուրքիայի քաղաքացին:
Հասկանալի է, որ այս թվերը չեն գոհեցնում միջին իրանցուն, ով միշտ հպարտացել է, իր հզոր պատմությունով, հարուստ է իր բնական պաշարներով, գազով և նավթով:
Բացի այդ, այսօրվա Իրանի բնակչության զգալի մասը երիտասարդներից է կազմված:
Եթե օրինակ, Հայաստանի բնակչության մոտ 16 % են կազմում թոշակառուները, ապա հարևան Իրանում այդ թիվը չի գերազանցում 7.5 %:
Ավելին, բնակչության մոտ 25 % մինչև 15 տարեկան երեխաներ են:
Իրանի աշխատունակ բնակչության թիվը հասնում է մոտ 70 մլնի, այսինքն կազմում է ընդանուր բնակչության մոտ 76 %-ը:
Իսկ տնտեսապես ակտիվ մասը կազմում է, մոտ 30 մլն, այսինքն՝ աշխատունակ բնակչության մոտ 43 %-ը:
Այս ցուցանիշներով երկիրը չի կարող չպահանջել էֆեկտիվ կառավարում: Բացի այդ, երկրի երիտասարդության մեջ սրընթաց կերպով զարգանում են ժամանակակից տենդենցները: Ավելին, վերջին տարիներին այդ երկրում կտրուկ կերպով նվազում է ծնելիությունը՝ պայմանավորված երիտասարդների ապրելակերպի կտրուկ փոփոխմամբ:
Օրինակ, եթե 1970-ականների վերջին և Իսլամական հեղափոխությունից հետո առաջին տարիներին (մինչև 1980-ականների կեսերը) Իրանում «ժողովրդագրական բում» էր տիրում, որտեղ բնակչության միջին աճի տեմպը կազմում էր 3.9%: 1991-1996 թվականներին այն նվազեց մինչև 1.5%, 2006-2011 թվականներին՝ մինչև 1.3%, իսկ 2020-ական թվականներին այն դարձել է 1%-ից պակաս (0.8%՝ 2022 թվականին):
Այս ամենը վկայում է մեկ բանի, մասին. այսօրվա Իրանում երիտասարդությունը պահանջում է արմատական փոփոխություններ ոչ միայն սոցիալ-տնտեսական բնագավառում, այլև՝ քաղաքական վերնաշենքում և գաղափարական ոլորտում, որին ներկայիս իշխանությունները պիտի ադեկվատ պատասխաններ տան:
Հակառակ դեպքում, այդ երկիրը կարող է հայտնվել խրոնիկ ճգնաժամի մեջ, որից դուրս գալու ելքեր չեն լինի:
Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում)
Նախորդ մասը՝ հղումով:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am