Լրահոս

20.01.2026 11:11


Հայաստանում գիշերային ժամերին կցրտի 7-10 աստիճանով

Հայաստանում գիշերային ժամերին կցրտի 7-10 աստիճանով

Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա»,-ասված է հաղորդագրությունում։

Այսօր ձյուն կգա նաև Երևանում։ Այսօր ձյուն է կանխատեսվում նաև Երևանում։

Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից -2, գիշերը` -8-ից -10 աստիճանի սահմաններում։

Այս խորագրի վերջին նյութերը