Աշխարհ

20.01.2026 13:58


ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է․ Լավրով (տեսանյութ)

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է․ Լավրով (տեսանյութ)

Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է ԵԱՏՄ-ին նրա անդամակցության պահպանման պարագայում․ ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասել է պարոն Փաշինյանը և դրանք կայացնի հայ ժողովրդի կամքին համապատասխան ձևով, ապա դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է»,-ասել է Լավրովը։

«Ընտրությունն, իհարկե, պետք է կատարի հայ ժողովուրդը և ՀՀ ղեկավարությունը։ Սակայն համատեղել մասնակցությունը և՛ այստեղ, և՛ այնտեղ՝ բացարձակապես բացառված է»,-հավելել է նա։

Մենք ցավով ենք հետևում ինչպես է իրավիճակը զարգանում Հայաստանում՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

«ՀՀ ԱԺ նախագահը և Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Դա մեզ համար անհասկանալի է»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նա նշել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն առանց հետք չի մնում, քանի որ Եվրամիությունն է միշտ պնդում, որ Ռուսաստանից հիբրիդային վտանգներ են գեներացվում, գումար են տալիս նման աշխատանքի համար։

Լավրովի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրո է փոխանցել և դա հենց այնպես չի արել: ԵՄ-ն Հայաստանին ստիպելու է յուրաքանչյուր ցենտի դիմաց փոխհատուցել իր աշխատանքով:

Այս խորագրի վերջին նյութերը