Լրահոս

20.01.2026 16:06


Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից (տեսանյութ)

Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից (տեսանյութ)

Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել։

Այս մասին Գագիկ Սարգսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտի բացակայությունն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար, այն կամքը, որ պետք է լինի, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն, միայն ֆեդերացիայի ջանքերով կամ մենակ ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձևերը հնարավոր չէ զարգացնել»,-ասել է Սարգսյանը:

Սարգսյանը պնդել է, որ տարիներ շարունակ իրենց բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը