Կարծիք

21.01.2026 20:07


ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով

ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով

Յուրքանչյուր քաղաքական ուժի կառավարման արդյունավետությունը գնահատվում է վիճակագրական տվյալների համեմատությամբ։ Համեմատական է անցկացվում, թե տվյալ քաղաքական ուժի իշխանության գալու պահին ինչ ելակետային տվյալներով է ընդունել իշխանությունը ու ինչ ցուցանիշներով է ավարտվում։

Քանի որ Փաշինյան Նիկոլի ու ՔՊ-ի կառավարումը մոտեցել է ավարտին, բայց դեռևս շարունակում են անհույս դիմադրել, ուստի Շիրակի մարզի օրինակով ցույց ենք տալիս, թե ՔՊ-ական իշխանությունն ինչպիսի կատաստրոֆիկ արդյունքներ է գրանցել։ Նախորդ անգամ ներկայացրեցինք, որ 2018-2024 թվականներին մարզում փակվել է 52 գրադարան։

Գյուղատնտեսությունը պակաս ողբերգական վիճակում չէ։ Շիրակն ավանադաբար գյուղատնտեսական մարզի ընկալում ունի։

Սակայն տարիներ շարունակ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Պաշտոնական տվյալներով՝ Շիրակում աղքատության մակարդակը 2024 թվականին կազմել է 43%, այսինքն՝ աղքատ է համարվում մարզի բնակչության գրեթե կեսը։ Այս վիճակը ՔՊ-ական իշխանության կողմից վարվող անհեռատես ու անորակ տնտեսական քաղաքականության հետևանք է։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականի համեմատ մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կրճատվել է 8․6 (8․7%) միլիարդ դրամով՝ 97.9 մլրդից նվազել է 89․3 մլրդի։

Ամենաողբերգականն անասնապահության ոլորտում տիրող վիճակն է։ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելու տարին Շիրակի մարզում գրանցված է եղել 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Իսկ 2024 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր եղջերավոր անասունների թիվը Շիրակի մարզում կազմել է 67.8 հազար։ Այսինքն՝ ՔՊ-ի իշխանության եղած տարիներին անասնապահությամբ զբաղվող մարզի համբավ ունեցող Շիրակում խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է 23,3 հազարով, այն է՝ 25․5 տոկոսով։ Ներկայացված ընդհանուր թվի մեջ միայն կովերի գլխաքանակի կրճատումը կազմել է 12700 (28,6 %):

Փաշինյան Նիկոլի իշխանության տարիներին Շիրակում մի փոքր աճել է ոչխարների գլխաքանակը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը