Լրահոս

24.01.2026 13:44


Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

​​​Երևանում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։ Հունվարի 25-29-ի առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը