Հայաստանի խոշոր հարկատուները 2025թ. հունվար-դեկտեմբերին վճարել են 1.946 տրլն դրամ հարկ
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,946.46 մլրդ դրամ՝ (≈1.95 տրլն), որից մոտ 1 580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի մասով, իսկ մոտ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով։
2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների վճարումներն աճել են մոտ 9.79%-ով կամ շուրջ 173.55 մլրդ դրամով։
Ովքեր են առաջին հինգ հորիզոնականում
Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 77.86 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 11.12 մլրդ դրամով կամ 16.67%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։
Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է՝ 66.12 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.57 մլրդ դրամով կամ 4.04%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։
Հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, երրորդ տեղում է՝ 52.16 մլրդ դրամով։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 49.8 մլրդ դրամով կամ 48.84%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։
Չորրորդ տեղում Գազպրոմ Արմենիան է։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 43.24 մլրդ դրամ, ինչը 2024թ. 46.86 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 3.62 մլրդ դրամով կամ 7.73%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։
Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 40.2 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33.47 մլրդ դրամով կամ 497.24%-ով։ 2024թ. հունվար-դեկտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։
Ընդհանուր ցուցանիշներ
Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է շուրջ 409.71 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 3.61%-ով կամ 15.33 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 425.04 մլրդ դրամ)։
Իսկ առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 1,121.78 մլրդ դրամ՝ +9.33% կամ 95.69 մլրդ դրամ։
1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 21.05%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57.63%։