Կարծիք

29.01.2026 18:31


Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն (տեսանյութ)

Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն (տեսանյութ)

Երուսաղեմի Հայկական թաղամասում կրոնական ծայրահեղականը թքում է Հայ եկեղեցու հոգևորականի վրա։ Սա պարզապես սադրանք չէ․ սա հայ ժողովրդի, Հայ եկեղեցու և մեր պատմական ներկայության բացահայտ նվաստացում է։

Եվ ցավոք՝ սա առաջին դեպքը չէ։ Եվ ավելի ցավալի է, որ մենք չենք տեսնում որևէ համարժեք, կոշտ և սկզբունքային արձագանք Հայաստանի դիվանագիտական կառույցներից և արտաքին քաղաքական պատասխանատուներից։

Երբ մեր սեփական իշխանությունն է կասկածի տակ դնում , արժեզրկում Հայ Եկեղեցին, պղծում նրա դերը, թիրախավորում հոգևորականներին և հրապարակայնորեն արհամարհում ազգային ինստիտուտները, չպետք է զարմանանք, որ նույն վերաբերմունքը կրկնօրինակվում է նաև դրսում։

Հետաքրքիր է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որը համարվում է՝ հենց այն գերտերության ամենամոտ դաշնակիցը, որը տարածաշրջան է եկել «խաղաղություն բերելու»։ Հա, նաև Ադրբեջանի մտերիմ գործընկեր:

Եկեղեցին և հավատքը սակարկելի չե՜ն:

Ազգային արժանապատվությունն ու անվտանգությունը սակարկելի չե՜ն:

Եթե պետությունը չի պաշտպանում իր սրբությունները՝ դրանք թիրախավորվելու են և կործանվեն:

Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը