Կարծիք

30.01.2026 11:43


Ավանում փողոցներում տարածված կոյուղաջրերը իրավիճակը վերածել են իրական սահադաշտի (տեսանյութ)

Ավանում փողոցներում տարածված կոյուղաջրերը իրավիճակը վերածել են իրական սահադաշտի (տեսանյութ)

2026 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն քաղաքացիների դժգոհությունները չեն դադարում։ Ավան վարչական շրջանի բնակիչների ահազանգով ականատես եղա, որ կոյուղատար համակարգի հերթական խափանման հետևանքով կոյուղաջրերը ամբողջությամբ տարածվել են Բաբաջանյան–Աճարյան փողոցներում։

Ձյան տեղումներն ու մերկասառույցը քիչ չեն, իսկ այժմ էլ փողոցներում տարածված կոյուղաջրերը իրավիճակը վերածել են իրական սահադաշտի՝ առաջացնելով խիստ հակասանիտարական վիճակ։

Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագրով նախատեսվել է 327 միլիոն դրամ, որը պետք է ուղղվի մայրաքաղաքի վարչական շրջաններում կոյուղիների ընթացիկ վերանորոգմանը և վթարված կոյուղագծերի վերականգնմանը։

Սակայն անգամ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում խնդիրը մնում է չլուծված։ Քաղաքապետարանը և «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը շարունակում են պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդել՝ նշելով, թե խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ։ Արդյունքում այդպես էլ պարզ չի դառնում՝ ով պետք է իրականացնի աշխատանքները, մինչդեռ նախատեսված գումարները սահուն ծախսվում են, իսկ քաղաքացիները ստիպված են հանդուրժել գարշահոտությունն ու հակասանիտարական այս վիճակը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը