Աշխարհ

30.01.2026 12:14


Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ

Իրանի վրա հարձակումը հարվածի տակ կդնի ԱՄՆ բոլոր ռազմակայանները. Խամենեիի ներկայացուցիչ

Իրանի դեմ ցանկացած ագրեսիա հարվածի տակ կդնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները, որոնք գտնվում են իսլամական հանրապետության զինված ուժերի հասանելիության սահմաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, զինված ուժերի ընտիր զորամասեր) Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Աբդալլա Հաջի Սադեղին:

«Այսօր մեր հասանելիության սահմաններում է գտնվում ոչ միայն մեկ ռազմակայան, այլև ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային վարձկանների ամբողջ ենթակառուցվածքը: Զինված ուժերը պատրաստ են մարտի, և ցանկացած շարժում թշնամու կողմից կստանա ջախջախիչ պատասխան ցամաքում, ծովում և տարածաշրջանի բոլոր ամերիկյան ռազմակայաններում»,-մեջբերել է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հսկայական ռազմանավատորմ» է ընթանում Իրանի կողմը: Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի «արդար և իրավահավասար» գործարք, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում: ԱՄՆ-ի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին։ Նա նախազգուշացրել է, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի վատ»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Այս խորագրի վերջին նյութերը