Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
Ակնհայտ է, որ արգելափակվելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Փաշինյան Նիկոլը նպատակ ունի խաթարել առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։ Հերթական անգամ ժողկոնցլագերի «կլյուչնիկը» ցույց է տալիս, որ Հայաստանում իր թեթև ձեռքով զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը։
Եթե իմանար, որ եպիսկոպոսական ժողովին իր օգտին որոշումներ են ընդունվելու, ինքնաթիռի տոմսն էլ կառներ, կեցության հարցն էլ կլուծեր լյուքս հյուրանոցներում։ Բայց հասկանում է, որ տանուլ է տվել եկեղեցու դեմ պայքարի բոլոր օրինական միջոցները, արդեն վաղուց դիմում է ապօրինությունների ու սադրանքների օգնությանը։
Եպիսկոպոսական ժողովում ընդունվելիք որոշումները կարող է հերթական ցավոտ հարվածը լինել իրեն ու իր կողքին հայտնված բրուտոս «հոգևորականներին»։ Ուստի իրավապահ համակարգը հերթական անգամ օգտագործում է քաղաքական կեղտոտ նպատակների համար։ Որ Փաշազադեն Բաքվից նայի ու հոգին փառավորվի․․․
Հ․Գ․ Զզվելի է տեսնել իրենց իրավապաշտպանի ու դեմոկրատական արժեքներ հարգող տեղ դրածների լռությունը, որոնց մեծ մասը վերածվել է Նիկոլի համար սուտ մատնություն գրողների, ու նիկոլական ռեժիմի այլանդակություններն արդարացնողների։ Դրանք հիմա միլիոնավոր դոլարների գրանտներ են ստանում Արևմուտքից Նիկոլի այլասեռված բռնապետական դրսևորումներն արդարացնելու համար։ Նիկոլի սրտիկ-մրտիկներն, վարչաբենդերն էլ այն բանի համար են, որ չեզոք մարդիկ դրան նայելով մտքերով չանցկացնեն, որ սրտիկների ու կեղծ ժպիտների գեներատորը կարող է խաղալ անհտաների, ազգի ու երկրի ճակատագրի հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամԴերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից