Լրահոս

02.02.2026 09:46


Հերացի փողոցում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած

Հերացի փողոցում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած

Փետրվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Mazda 6» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը