Լրահոս

02.02.2026 09:51


Տեղումները կշարունակվեն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Տեղումները կշարունակվեն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 2-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի առավոտյան սպասվում է մառախուղ։

Մայարաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը՝ 3-5, երեկոյան՝ 2-4 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը