Առաջին հերթին թող կրճատեն իրենց ծառայողական մեքենաների թիվը․ Սամվել Հակոբյանը՝ Երևանում խցանումների մասին
«Քանի որ իշխանության բոլոր ճյուղերը, բոլոր կառույցները ենթարկվում են մեկ անձի, ապա փողոցային երթևեկության և ճանապարհային խցանումների հարցի լուծումը, մեր պատկերացմամբ, պետք է լինի քաղաքական որոշման արդյունք»,-Aysor.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Իշխանությունը, երբ խոսում է երթևեկության համակարգային լուծման մասին, թող սկսի նախևառաջ ծառայողական մեքենաների քանակի կրճատումից։ Քաղաքապետարանի այն անձնակազմը, որն այսքան խոսում է տրանսպորտի և խցանումների խնդիրը լուծելու մասին, շատ ավելի արդյունավետ կկարողանա զբաղվել այդ հարցով, երբ այն դառնա իրենց անձնական փորձի մի մասը․ այսինքն՝ երբ իրենք ևս օգտվեն այն հանրային տրանսպորտից, որը տրամադրում են քաղաքացիներին և խորհուրդ են տալիս քաղաքացիներին՝ չօգտվել սեփական մեքենաներից։ Բացի դա, խնդրի լուծման տարբերակ կարող է լինել նաև քաղաքից՝ հատկապես կենտրոնից պետական ատյանների դուրսբերումը։ Այդ հաստատություններն ունեն հսկայական անձնակազմ, և նրանք ամեն օր մեքենաներով գալիս են աշխատանքի։ Դրանք կարելի է տեղափոխել քաղաքի ծայրամասեր կամ որոշ դեպքերում նույնիսկ այլ մարզեր․ դա միաժամանակ կնպաստի և՛ այդ տարածքների զարգացմանը, և՛ կթեթևացնի Երևանի կենտրոնի երթևեկությունը։ Ստորգետնյա և վերգետնյա կայանատեղերի կառուցման դեպքում հնարավոր կլինի փողոցների երթևեկելի մասերից հանել այն գծանշումները, որոնք այսօր ծառայում են որպես կայանատեղի, ինչը կօգնի ընդհանուր հոսքի արագացմանը։ Այսինքն, մեր պատկերացմամբ, խնդիրը հնարավոր է լուծել ճիշտ կառավարման դեպքում»,-նշել է Սամվել Հակոբյանը։
Ավագանու անդամը նշում է՝ քաղաքային իշխանություններն իրենց աշխատանքը ներկայացնում են որպես հաջողված, իրականությունը, սակայն, այլ է։
«Իմ պատկերացմամբ, այդ «բարեփոխումները» կարճաժամկետ են։ Օրինակ՝ փողոցների և երթևեկության փոփոխություններն արվում են արագ, իսկ հետո դրանց հետևանքները զգում է ամբողջ քաղաքը։ Չկա պատշաճ վերահսկողություն, և եթե այս կերպ շարունակվի, ապա իրավիճակը միայն կվատթարանա։ Երևանի կենտրոնում շինթույլտվությունների անսահմանափակ տրամադրումը ևս նույն խնդրի շարունակությունն է։ Չի կարելի մի կողմից փոքր առևտրի կրպակները մեծ շոու անելով փակել՝ զրկելով մարդկանց օրվա ապրուստից, ասելով, թե քաղաքը բարեկարգում ես, իսկ մյուս կողմից թույլ տալ հսկայական շենքերի կառուցում հենց քաղաքի կենտրոնում։ Իմ պատկերացմամբ, սա ամենամեծ խնդիրն է, որովհետև մնացած սխալները, որոնք այս ապիկար իշխանություններն արել են, հնարավոր է ուղղել, իսկ շենքերը ոչ մի տեղ չեն վերանալու»,-նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ երթևեկության խնդիրներին ամբողջական լուծում տալ հնարավոր չէ, քանի դեռ նման ծավալի շինարարություն է ընթանում Երևանում։
Անդրադառնալով Տիգրան Ավինյանի խոստումներին, Սամվել Հակոբյանն ընդգծել է․
«Աջափնյակի մետրոն տվյալ քաղաքական ուժի խոստումների և իրական աշխատանքի անհամապատասխանության ամենավառ ցուցիչն է։ Քարոզարշավի ընթացքում ոչ ոք չէր խոսում կայանատեղիների, աղբահանության կամ տրանսպորտի թանկացման մասին։ Ավինյանը խոստանում էր կանաչ տարածքներ, Աջափնյակ մետրոյի կառուցում, բայց, ինչպես տեսնում ենք, խոստումները կամ ընդհանրապես չեն կատարվել, կամ էլ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում են։ Օրինակ՝ Նոր Կասկադի համար որպես երևանցի ուրախ եմ, որ տարիներով լքված այդ հատվածը վերջապես բարեկարգվում է, բայց դրա գինը կողքին մի ամբողջ հսկայական թաղամաս կառուցելն է։ Նմանօրինակ դեպքերը ցույց են տալիս, որ այս մարդկանց միակ հետաքրքրությունը գումար վաստակելն ու քաղաքական պոպուլիզմով զբաղվելն է»։