Զբոսաշրջիկները շփոթել են հուղարկավորությունը ռեստորանի հետ
Երբեմն սննդի և սգի միջև սահմանները շատ մշուշոտ են, հատկապես զբոսաշրջիկների համար։ Երկու եվրոպացիներ պատահաբար շփոթել են թաիլանդական հուղարկավորության արարողությունը ռեստորանի հետ։
Դեպքը տեղի է ունեցել Նախոն Սի Թամարատ քաղաքում։ Հուղարկավորության հյուրերից մեկը՝ Չարանտորն Չալեմկիադը, լրագրողներին ասել է, որ զբոսաշրջիկները նախ մոտեցել են սեղաններին և հարցրել, թե արդյոք ճաշացանկեր կան։
«Նրանք կարծել են, թե դա սննդի կորտ է»,-բացատրել է նա։ Նրա խոսքով՝ զույգը դուրս էր գալիս գիշերային շուկայից և հետևել է պատրաստվող սննդի հոտին՝ չիմանալով, որ պատահաբար հանդիպել են հուղարկավորության արարողությանը։
Երբ Չարանտորնը բացատրել է իրենց սխալը, զբոսաշրջիկները ամաչել և ներողություն են խնդրել։ Սակայն մահացածի ընտանիքը որոշել է չբարկանալ և հյուրընկալություն ցուցաբերել. մահացածի քույրը հյուրերին հյուրասիրել է սառը կաթով և խրթխրթան տապակած ձողիկներով: Ճաշից հետո զբոսաշրջիկները շնորհակալություն են հայտնել տանտերերին և լքել սրահը:
Դեպքը դրանով չի ավարտվել. երկու օր անց հոլանդացի զբոսաշրջիկների մի խումբ նույնպես այցելել է արարողությանը և հետաքրքրվել, թե արդյոք կոկտեյլներ են մատուցվում: Այս դեպքում ևս ընտանիքը նրանց հրավիրել է և սնունդ հյուրասիրել՝ նրանց մոտ հիացմունք առաջացնելով։
«Նրանք զարմացան նման բարությունից և ասացին, որ թաիլանդցիները աշխարհի ամենաբարի մարդիկ են»,-ավելացրել է Չարանտորնը:

Աղբյուրը՝ style.news.am