Կարծիք

09.02.2026 11:10


Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար

Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար

Հարգելի՛ երևանցիներ,

Քիչ առաջ ձեր կողմից մերժված ու 845.000 ընտրողներից միայն 70.000 ձայն ստացած ՔՊ-ն ու իր «քաղաքապետը» հայտարարեցին, որ քաղաքի փոսերի ու խրամատներ դարձած ճանապարհների միակ մեղավորն ու պատասխանատուն ԱՂՆ է, ԱՂԸ…

Իսկ փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար։

Երևանում թանկացումների հեղինակներն ամեն ոլորտում ձախողումների համար պատրաստ են մեղավորներ կարգել մեզ բոլորիս, ձյանը, անձրևին, փոշուն ու աղին։

Գալիս է երևանցու վրեժի ժամանակը՝ հունիսի 7-ին ընտրություններին աննախադեպ մասնակցության տեսքով..․

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը