Կարծիք

11.02.2026 13:09


«Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Համոն» փողը չի տվել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանն Արցախը հանձնեց՝ հիմնավորելով, որ «զատո» «Զանգեզուրի միջանցքը» չի տա։

Միջանցքը տվեց՝ հիմնավորելով, որ «զատո» ․․․ ռուսներին վատություն արեցի, համ էլ՝ հեսա ԱՄՆ Հայաստանին 9 միլիարդ դոլար կտա։

Պարզվեց, որ ոչ թե մեզ են տալու, այլ մենք ենք տալու։ Փող։ 9 միլիարդ։ Դոլար։

Ինչպես մեր սիրելի Ֆրունզիկի մարմնավորած կերպարն էր ասում հայտնի ֆիլմում՝ «Համոն փողը չի տվել»։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը