Լրահոս

10.01.2012 11:33


«Ամենակարող Բրյուսը» վերադառնում է. նոր ֆիլմ «Universal»–ից

«Ամենակարող Բրյուսը» վերադառնում է. նոր ֆիլմ «Universal»–ից

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ–ները, «Universal» կինոարտադրող ընկերությունը որոշել է նկարահանել Թոմ Շեդյակի «Ամենակարող Բրյուսը» ֆիլմի շարունակությունը։ Ընկերությունն արդեն սցենարիստ է գտել ֆիլմի համար։ 81 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմը հավաքել էր գրեթե կես միլիարդ դոլար: Նոր նախագծում կաշխատեն Ջարեդ Փոլը և Էնդրյու Մոգելը: Ենթադրվում է, որ ֆիլմում դարձյալ կնկարահանվի Ջիմ Քերին, ով մարմնավորում էր աստվածային լիազորություններ ստացած լրագրողին, սակայն արդյոք կվերադառնա՞ Աստծուն մարմնավորող Մորգան Ֆրիմանը, թե ոչ, դեռ հայտնի չէ: Ֆիլմի բյուջեն, նկարահանման ժամկետը և հնարավոր ռեժիսորի անունը դեռևս հայտնի չեն:

Այս խորագրի վերջին նյութերը