Կարծիք

14.02.2026 11:11


Ավինյանի մտքի գոհարները

Ավինյանի մտքի գոհարները

Երևանցիների կողմից մերժված ու ոչ լեգետիմ «քաղաքապետը» հայտարարել է, որ ամբողջ քաղաքի փոսերը առաջացել են նախկինների արած ասֆալտի հետևանքով։

Ասֆալտը՝ որպես աննախադեպ իրողոթյուն քաղաքացիների վրա վաճառածները մոռացել են, որ աջ ու ձախ թմբկահարում էին իրենց արած ասֆալտի որակի մասին։

Չէ՛, Ավինյան, կռուտիտդ չանցավ, բոլորը հասկացել են ձեր գործելաոճը, անորակ, անբիտում, ասֆալտը նույն տեղում մի քանի անգամ քանդել ու նորից անել, այ դրա մեջ է փողը։

1 մլրդ 128 մլն պարգևավճար նրա համար, որ փոսալցման համար նախատեսված 4 մլրդ լավ եք մսխել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը