Կարծիք

14.02.2026 21:50


Ոչինչ պատահական չէ․ սա տեխնոլոգիա է

Ոչինչ պատահական չէ․ սա տեխնոլոգիա է

Ոչինչ պատահական չէ։

Այս ամենը «զուգադիպություն» չէ։ Սա տեխնոլոգիա է։

Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի վրա քրեական գործ հարուցել հենց սիրո օ՞րը:

Սա պարզապես օրացուցային ընտրություն չէ։ Սա ուշադրության շեղման հստակ հաշվարկված քայլ է։

Երբ հասարակությունը զբաղված է տոնով, սրտիկներով ու շնորհավորանքներով, իշխանությունը ցույց է տալիս, որ իր համար սեր չկա՝ ոչ Եկեղեցու հանդեպ, ոչ ազգային արժեհամակարգի հանդեպ։

Եկեղեցին այն մարմինն է, որը դարերով մեզ տվել է սիրո ամենախոր ընկալումը՝ սեր Աստծո հանդեպ, սեր ընտանիքի հանդեպ, սեր հայրենիքի հանդեպ։

Սա պարզապես իրավական գործընթաց չէ։

Սա քաղաքական ուղերձ է: Անբարո քաղաքականության ուղերձ է և հասարակության զգայարանների վրա խաղալու փորձ է։

Ընտրությունը մերն է` խոսել, գործել թե՞ լռել:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը