Կարծիք

15.02.2026 08:19


Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել

Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել

Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել: Տեսավ, որ կուսակրոնությունը, ազգային անվտանգությանը սպառնալիքը, КГБ-ի ագենտը չի աշխատում, բոլորը հասկացել են՝ հիվանդ երևակայության արգասիք ու խառնակչություն է, ուստի որոշել է նոր շունչ տալ եկեղեցին կազմաքանդելու ծրագրին:

Իր աղանդի անդամներին փորձում է մոտիվացնել, թե իբր պայքարում են, որ կաթողիկոսությունը Հայաստանից չտեղափոխեն: Այսինք էլի տուրք է տվել հիվանդ երևակայությանը, օդից բաներ է հնարում եկեղեցին պառակտելու ու քանդելու քաղաքականությունը առաջ տանելու համար:

Չի բացառվում, որ շուտով «Բենթլի Սամոյի» հետ էջմիածնից օդանավակայան տանող ճամփեն Բենթլիով կփակեն ու հետո կհայտարարեն, որ իրենց անձնուրաց պայքարի շնորհիվ փրկեցին Մայր Աթոռը տեղափոխման վտանգից: Ուշադիր հետևեք, շուտով ՔՊ-ականները այս թեզը` իրար հերթ չտալով, արտասանելու են:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը