Մոսկվայի և Բաքվի միջև չերևացող «սառը պատերազմը» շարունակվում է. ի՞նչ սպասել դրա արդյունքում
Արևմտյան փորձագետները նկատում են, որ հատկապես Անդրկովկաս Վենսի այցից հետո Մոսկվայում ավելի ու ավելի են առաջ գալիս մտահոգիչ տրամադրությունները:
Բոլորն էլ հասկանում են, որ Վաշինգտոնի համար այս քայլերը ստուգողական բնույթ ունեն, և կովկասյան քեյսը իրենց համար առավել կարևոր է՝ Մոսկվայի հետ այլ հարցերի շուրջ բանակցություններում օգտագործելու համար:
Ռուսական կողմը հասկանում է ամերիկացիների այս քայլը, սակայն չգիտի, թե ինչպես թուլացնել ամերիկյան «փափուկ ուժի» այս գործնթացը:
Եթե Փաշինյանի հասցեին մեղադրանքները դարձել են պարբերաբար բնույթի և այստեղ Մոսկվան փորձում է երկընտրանքներ առաջադրել, որպեսզի կարողանա ճնշել Փաշինյանի վրա, ապա Բաքվի հանդեպ նման լծակները շատ չեն:
Ադրբեջանը, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի անդամ է, ում հնարավոր է ինչ-որ հաշիվներ ներկայացնել:
Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա այնտեղ Ալիևը որևէ հակասող քայլ չի կատարում, որ առիթ տա Մոսկվային մեղադրելու իրենց:
Հայաստանի մասով դա հեշտ է. Փաշինյանն իր տեղով հակասության ամբողջություն է, որին ցանկացած հարցում կարելի է մեղադրել:
Ալիևն այս տեսանկյունից ավելի լուրջ և խելոք գործիչ է, ով փորձում է մինիմալիզացնել այն լյուֆտը, որտեղ Մոսկվան կարող է իր հարցեին մեղադրանքներով հանդես գալ:
Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին նեղելուց հետո, Մոսկվայում չգիտեն թե ինչ հաջորդ քայլ կատարեն:
Եվ ահա, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, արդեն որերրորդ անգամ է ինչ ռմբակոծվում է Կիևում գործող ադրբեջանական դեսպանությունը:
Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը երեք հարված է հասցվել։ «Առաջին հարվածից հետո մենք կարծեցինք, որ դա կարող է դժբախտ պատահար լինել։ Այնուհետև մենք ռուսական կողմին տվեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կոորդինատները... Դրան չնայած, հաջորդեց ևս երկու հարված», - ասաց նա։
Որից հետո, Ադրբեջանը բողոքի նոտայով հանդես եկավ, ինչին ռուսական կողմը օրիգինալ պատասխան տվեց, թե իբր Ադրբեջանի դեսպանատունը ոչ թե ռուսական հարձակման, այլ ուկրաինական հակաօդային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում է վնասվել:
Այսինքն, ուկրաինացիները փորձում են դիմակայել ռուսական հարվածները, և դրա արդյունքում տուժում է Ադրբեջանի դեսպանատունը:
Մեկ այլ հիմնավորմամբ, ռուսական կողմը նշում է, թե ուկրաինական կողմը կանխամտածված է Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղադրում թիրախներ, որպեսզի դրա արդյունքում լինեն այդ պատահարները:
Փորձագետները իհարկե հասկանում են, որ Ադրբեջանի դեսպանատունը խոցվում է ոչ պատահաբար:
Բանն այն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ փորձում է խորացնել իր հարաբերությունները և նույնիսկ Կասպիան ավազանը դարձնել բախման առարկա:
Մի բան, որ նախկինում Ադրբեջանը ռիսկ չէր անում:
Արցախի հարցի վերացումից հետո, Ադրբեջանի ձեռքերը ազատվել են, և վերջիններս փորձում են վերափոխել նախկին պայմանավորվածությունները, որն էլ, հասկանալի պատճառով, դուր չի գալիս Մոսկվային:
Ռուսները դեռ չգիտեն, թե ինչպես հակազդեն այս ամենին, որի արդյունքում էլ, որպես միջանկյալ տարբերակ, պարբերաբար ռմբակոծվում է ադրբեջանցիների դեսպանատումը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am