Կարծիք

18.02.2026 13:35


Սալիկապատված փոս՝ Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառում (տեսանյութ)

Սալիկապատված փոս՝ Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառում (տեսանյութ)

Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներից մեկում փոսալցման աշխատանքի փոխարեն տեսնում ենք սալիկապատված փոս։

Փոսալցման աշխատանքների համար նախատեսված է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ, սակայն ստեղծված պատկերը այլ բան է հուշում։ Մարդիկ, կարծես, ստիպված են սեփական միջոցներով լուծումներ գտնել՝ մեքենաները վնասվելուց փրկելու համար։

Հ.Գ. Եթե սալիկապատված այդ «լուծումը» քաղաքապետարանի նախաձեռնությունն է, ապա դատողությունը թողնում եմ ձեզ՝ հասկանալու, թե սա ինչ վերաբերմունք է քաղաքացիների նկատմամբ։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը