Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել:
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից:
Shamshyan.com-ի տվյալներով, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի հրազեն պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, դանակ, Լեքսուս մակնիշի մեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Կրակոցներ Երևանում․ վիրավորներ կան