Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մի քանի անդամների, ինչպես նաև որոշ զինծառայողների և քաղաքացիական անձանց դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարի 17-ին, Բաքվի ռազմական դատարանում: Մեղադրանք էր առաջադրվել տասնհինգ անձի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանին, որոնք ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո:
Վերը նշված գործիչներին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 20 հոդվածներով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ մղել», «բնակչության ոչնչացում» և «իշխանության բռնի զավթում» Լեռնային Ղարաբաղում։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը, որը մեղադրվում էր, իբր ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն անօրինական կերպով հատելու մեջ, առանձնացվել է առանձին վարույթի։
Դատական նիստերն անցկացվում էին կիսադռնփակ, դատարանի դահլիճից տեղեկատվությունը տարածվում էր միայն պետական AZERTAC լրատվական գործակալության կողմից: Միջազգային դիտորդներին և օտարերկրյա լրատվամիջոցներին արգելվել էր մուտք գործել նիստերի դահլիճ:
Գրեթե բոլոր եվրոպական հաստատություններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը քննադատեցին դատավարությունը՝ զգուշացնելով մարդու իրավունքների հնարավոր խախտումների և այն մասին, որ մեղադրյալները կարող են ենթարկվել կտտանքների կալանքի տակ։ Դատավարությունն ինքնին որակվեց որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Հարկ է նշել, որ թեև միջազգային հարթակներում ներկայիս ՀՀ իշխանությունները ևս նման մեղադրանքներով էին հանդես գալիս, սակայն պարզ էր, որ դրանք միջազգային թրենդին համահունչ լինելու մղում էր միայն:
Քանզի, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները անկեղծորեն շահագրգրված լինեին այս հարցում, ապա խաղաղ բանակցային գործընթացում այս հարցի արծածումը կլիներ ավելի առարկայական և տեսանելի:
Մինչդեռ, Ադրբեջանի իշխանությունը, զգալով Փաշինյանի թիմի ոչ շահագրգրևվածությունը այս հարցի շուրջ, ըստ էության այս խնդիրը դուրս էր թողել բանակցային օրակարգի փաթեթից:
Դրա արդյունքը չուշացավ. անցած տարվա օգոստոսի 8-ի հայտնի փաստաթղթերում այս խնդրի լուծման մասին որևէ ակնարկ նույնիսկ չկար:
Սա ցույց էր տալիս ոչ միայն Փաշինյանի իշխանության բարոյազուրկ որակը, այլև ամրապնդում էր շատերի մոտ այն տեսակետը, որ Բաքվում բանտարկված հայերի ազատումը վտանգավոր կլինի նաև Փաշինյանի իշխանության համար:
Այդ մասին ակնարկներով և տարբեր բնույթի մեկնաբանություններով ողողված են գրեթե բոլոր միջազգային հարթակները:
Սա իսկական ամոթ է ոչ միայն այս իշխանության, այլև մեր ողջ ժողովուրդի համար:
Ավելին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի այցը տարածաշրջան նախատեսվում էր փետրվարի 10-ին, Բաքվի ներկայիս իշխանությունները մինչ այդ որոշեցին փակել այս էջը, որպեսզի այն լրացուցիչ քննարկման առարկա չդառնա:
2026 թվականի փետրվարի 5-ին դատարանը դատավճիռ կայացրեց մեղադրյալների նկատմամբ՝ նրանց բոլորին մեղավոր ճանաչելով։ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Տասը այլ մեղադրյալներ դատապարտվեցին 15-ից 20 տարվա ազատազրկման։
2026 թվականի փետրվարի 17-ին Ռուբեն Վարդանյանը նույնպես դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Մինչև Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարությունների սկսվելը, հակամարտությունների բրիտանացի փորձագետ Լորենս Բրոերսը պնդում էր. «Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվամիջոցների համար նախատեսված ներկայացում, որը կամրապնդի Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»։
Նախկին ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը դատավարության մեջ գտնվող 16 անձանցից մեկն է, սակայն, ինչպես նշում էր մեկ այլ հայտնի փորձագետ՝ Ռասմուս Քանբեքը, նա առանձնացվում էր որպես նրանցից ամենաակնառուն և դատվում էր առանձին: Չնայած Վարդանյանի Լեռնային Ղարաբաղում անցկացրած միակ տարվան, նա ավելի շատ մեղադրանքների էր ենթարկվում, քան մյուսները, և նրա մասին շատ ավելի հաճախ էին խոսում ադրբեջանական լրատվամիջոցներում: Քանբեքը նշում է, որ Վարդանյանի մարդասիրական նախաձեռնությունները, հայերի շրջանում նրա լայն տարածում գտած հարգանքը, հայ համայնքում նրա կարգավիճակը և միջազգային ճանաչումը, զուգորդված Մոսկվայի հետ նրա ենթադրյալ կապերի հետ, նրան դարձրել էին Ադրբեջանի համար իդեալական քավության նոխազ:
Ավելին, գրեթե բոլոր միջազգային փորձագետները համոզված էին, որ այս դատավարության ընթացքում Ադրբեջանը օգտագործելու էր իր բոլոր հնարավորությունները,որպեսզի այն մաքսիմալ հեռու լինի միջազգային ուշադրության կենտրոնից:
Եվ տրամաբանական էր, որ ադրբեջանական դատարանի կողմից հնչեցված այս մեղադրանքները զուրկ էին լինելու միջազգային լեգիտիմությունից:
Եվ տրամաբանական էր նաև այն, որ հենց այդ դատական ֆարսի ավարտից հետո եղավ համապատասխան արձագանքը:
Մեկնաբանելով 16 էթնիկ հայերից վերջինի՝ Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը՝ «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է.
«17 մեղադրյալների դեմ կայացված դատավճիռները, որոնք ավարտվեցին Ռուբեն Վարդանյանի դատապարտմամբ, ոչ այլ ինչ են, քան դատական ֆարս։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը, այլ քաղաքացիական անձանց հետ միասին, դատվել է ռազմական դատարանում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտության զոհերը, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, այս դատավճիռները վիրավորանք են միջազգային իրավունքի համաձայն հանցագործությունների բոլոր զոհերի համար»։
«Բազմաթիվ չափազանց լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը և մյուս մեղադրյալները դատվել են գործնականում դռնփակ՝ «ապացույցների» հիման վրա, որոնք ներկայացվել էին նրանց համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չէին թարգմանվել։ Դատավարության ընթացքում նույնիսկ ամբողջությամբ չեն բացահայտվել մեղադրանքները՝ միայն Վարդանյանի դեմ առաջադրված ավելի քան 40-ը, այդ թվում՝ «ահաբեկչություն» և «մարդկության դեմ հանցագործություններ»։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և հավաքված ապացույցների մասին, սակայն որևէ պատասխան չի ստացել», - նշված է տիկին Մարի Ստրութերսի հայտարարության մեջ:
«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների շրջանակներում և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշներին լիովին համապատասխան», - ավարտել է իր հայտարարությունն «Amnesty International»-ի տարածաշրջանային ղեկավարը։
Ադրբեջանն այս հայտարարությանը պատասխանեց այդ երկրի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի շուրթերով:
Նույնիսկ իմաստ չունի նշել, թե ինչ «հիմնավորմամբ» նա պատասխանեց, քանի որ ավտորիտար Ադրբեջանի օմբուդսմենի պատասխանը իր մեջ որևէ լուրջ լեգիտիմության տարր չէր կարող պարունակեր:
Միայն այն, որ Ալիևան հայտարարում է, թե իբր դատական գործնթացը անցկացվել է «միջազգային նորմերի համաձայն», արդեն խոսում է նրա պատասխանի որակի և անկեղծության մասին:
Հասկանալի է, որ ներկայիս հայաստանյան վարչակազմի կառավարման շրջանում, սպասել, որ հայերը կարող են ազատվել Բաքվի բանտից, մոլորություն է:
Պարզ է նաև այն, որ իրական խաղաղ գործնթաց երկու երկրների միջև, առանց այս խնդրի լուծման, նույնպես իրատեսական չէ:
Քանզի իրեն հարգող ոչ մի ղեկավար չի համաձայնվի թողնել հայերին բանտում և նրանց մեջքի հետևից ինչ-որ գործարք կնքել Ադրբեջանի ղեկավարի հետ:
Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը կենսական անհրաժեշտություն է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային լուրջ խաղացողների համար, որոնք նույնպես շահագրգրված են, որ մեր տարածաշրջանում հաստատվի իրական և երաշխավորված խաղաղություն:
Եվ այս տեսանկյունից, վստահ ենք, որ հունիսի 7-ից հետո, երբ Հայաստանում իշխանությունը փոխվի, կսկսվի իրական խաղաղ գործընթաց, և մեր գերիների հարցը նույնպես կլուծվի այդ գործընթացի շրջանակներում: Մանավանդ, որ դրա մեջ շահագրգրված կլինեն, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ հանրային շրջանակները, այլև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, քանի որ կայուն և խաղաղ տարածաշրջան նրանց նույնպես անհրաժեշտ է, ինչպես որ այն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am