Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը
ՀՀ էկոնոմիկայի աթոռին հայտնված Գևորգ Պապոյանը հրապարակված այս թվերով ըստ էության խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։
Հայաստանի ՀՆԱ-ն ու մեկ շնչին բաժին ընկնող
ՀՆԱ-ն, իրոք, 2017 թվականի համեմատ աճել է 2,5 անգամ։ Իսկ արդյո՞ք 2017 թվականի համեմատ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները սկսել են 2,5 անգամ լավ ապրել։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը։
2017 թվականին Հայաստանում աղքատ է եղել բնակչության 25,7 %-ը, իսկ 2024 թվականին այդ թիվը նվազել է ընդամենը 4%-ով՝ կազմելով 21,7%։
Հիմա հարց նիկոլաէկոնոմիկայի գիգանտ Պապոյան Գևորգին․ եթե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է 2,5 անգամ, ինչո՞ւ է աղքատությունը մնացել նույն մակարդակի վրա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե առողջ ու ներառական է աճել տնտեսությունը, ապա այդ աճին համահունչ պետք է կրճատվեր աղքատությունը։ Բայց տեսնում ենք, որ Հայաստանը շատ հեռու է նման ցուցանիշ ունենալուց։
Հարց է առաջանում, թե իրականում ո՞ւմ վրա է անդրադարձել Գևորգ Պապոյանի ներկայացրած աճը։ Օրինակ, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր եկամուտը 2025 թվականին կազմել է 1․1 միլարդ դոլար, ինչը 10 անգամ ավելի է 2018 թվականի հետ համեմատած։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի օրոք 10 անգամ հարստացել են բանկերը, իսկ ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիները ճկռում են վարկերի տակ։ Բանկային ստրկության դեմ պայքարի խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո փաստացի խորացրել է այդ ստրկությունը։ Աննախադեպ հարստացել են վիճակախաղերով (ղումար) զբաղվող ընկերությունները։
Պատահական չէ, որ մերձիշխանական օլիգարխներից մեկի տարեկան եկամուտը կազմել է 1․5 միլիարդ դոլար։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խորացել է սոցիալական բևեռվածությունը՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել։ Աճել է սոցիալական բևեռվածությունը, ռեսուրսների անարդարացի բաշխումը․․․
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից