Կարծիք

24.02.2026 11:38


Թաիրովի առաջին գետնանցումը՝ սարսափ ֆիլմ (տեսանյութ)

Թաիրովի առաջին գետնանցումը՝ սարսափ ֆիլմ (տեսանյութ)

Հայտնվելով Իսակով պողոտայի՝ երևանամերձ հատվածի Թաիրովի առաջին գետնանցումում՝ կարծես սարսափ ֆիլմի մեջ ես ընկնում։

Խոնավություն, մթություն, անմխիթար վիճակ։

Այս բանուկ մայրուղին հատելու համար մարդիկ կանգնում են անհեթեթ ընտրության առաջ՝ ավելի լավ է՞ ռիսկ անել ու անցնել սլացող մեքենաների արանքով, թե՞ իջնել մութ ու վտանգավոր գետնանցում։

Այս գետնանցումը պարզապես անբարեկարգ տարածք չէ, այստեղ մարդկային կյանքերի անվտանգության խնդիր է։

Մինչ ՔՊ-ական իշխանությունը 8 տարի շարունակ միլիարդներ է մսխում պարգևավճարվելու վրա և խոսում է «բարեկարգումից», իրականում մարդկանց թողել է ընտրության առաջ՝ վտանգի երկու տարբերակների միջև։

Տեսանյութն՝ այստեղ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը