Աշխարհ

28.02.2026 15:43


Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի դպրոցի տասնյակ աշակերտներ մնացել են փլատակների տակ՝ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA-ն։

Գործակալությունը նշել է, որ նույն տարածքում գտնվող հիվանդանոցը նույնպես մասնակի վնասներ է կրել։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հարվածի թիրախը եղել է Մինաբ շրջանի տարրական դպրոցը:

Mehr գործակալությունը մեջբերել է Մինաբի նահանգապետի խոսքը, որը տեղեկացրել է, որ Իսրայելի կողմից շրջանի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս ներգրավված է Իսրայելի դեմ գործողություններում՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելով այդ երկրի դեմ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Իրանը հարվածներ է հասցրել նաև ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։

Այս խորագրի վերջին նյութերը