Աշխարհ

01.03.2026 15:46


Իրանը հաստատել է պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մահը

Իրանը հաստատել է պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մահը

Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն ու երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդոլռահիմ Մուսավին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է IRNA-ն։

Իրանի ոստիկանության հետախուզական գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղոլամ Ռեզա Ռեզայանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով սպանվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim-ը։

Associated Press գործակալությունը հայտնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում մարտի 1-ին լսվում են պայթյունի ուժեղ ձայներ։

Պայթյունը, ըստ լրատվամիջոցի, տեղի է ունեցել այն թաղամասում, որտեղ գտնվում են երկրի ոստիկանության գլխավոր շտաբը և Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Այս խորագրի վերջին նյութերը