Երևանից և դեպի Երևան մի շարք չվերթներ են չեղարկվել՝ պայմանավորված Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ
Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր ԱՄԷ-ից, Իրանից, Կատարից և Իսրայելից դեպի Երևան և հակառակ ուղղություններով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է օդանավակայանի պաշտոնական կայքում։
Ըստ չվացուցակի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չեն կայանա դեպի Դոհա երեք, դեպի Դուբայ երկու թռիչք (FlyDubai), դեպի Շարժա երկու չվերթ (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air):
Չեղարկվել են նաև դեպի Երևան մի շարք թռիչքներ. մասնավորապես, չեն կայանա երկու չվերթ Դուբայից (FlyDubai ), երկու չվերթ Շարժայից (AirArabia) և մեկական չվերթեր Աբու Դաբիից (AirArabia), Թել Ավիվից (FlyOne) և Իրանից (Qashm air)։
Այս պահի դրությամբ՝ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի տվյալների, մարտի 3-ին ևս սպասվում են չեղարկումներ: