Կարծիք

03.03.2026 12:52


Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ)

Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ)

Փոսալցման աշխատանքների համար 2026 թվականին նախատեսված է 4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։

Սակայն Շենգավիթ վարչական շրջանում փոսալցման «աշխատանքները» իրականացվում են յուրովի՝ «դիզայներական» մոտեցմամբ։

Գարեգին Նժդեհի 3 հասցեում առկա փոսը ոչ թե փոսալցված է, այլ՝ արկղապատված ու «կանաչապատված»։ Այսինքն՝ քաղաքացիներն են փորձել այն նշանել, որպեսզի գոնե հերթական մեքենան չընկնի փոսը, չվնասվի և վթար չլինի։

Սա պարզապես անբարեկարգ ճանապարհ չէ։ Սա իրավիճակ է, երբ մարդիկ իրենց անվտանգությունը ստիպված են ապահովել սեփական միջոցներով։

4 միլիարդ 292 միլիոն 290 հազար 200 դրամ։

Իսկ իրականությունը՝ արկղով փակված փոս, սալիկապատված փոսեր (հղումը՝ մեկնաբանությունում) և անբարեկարգ ճանապարհներ։

Ո՞ւր է գնում նախատեսված գումարը։

Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը