Վալերիյ Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq.am
Գլխավոր դատախազությունը 2026թ. փետրվարի 16-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի և կնոջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Հայցադիմումն ընդունվել է վարույթ: Այս մասին գրում է Hetq.am-ը։
Դատախազությունը «Հետքին» տրամադրել է ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը, որ ցանկանում են դատական կարգով բռնագանձել:
Պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, որից երկուսը Կենտրոն վարչական շրջանում է: Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև մեկ ավտոմեքենայի վերաբերյալ:
Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազ. դրամ է:
Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել՝ մոտ 48 մլն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: