Կարծիք

07.03.2026 14:17


«Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում

«Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում

«Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում:

Oրինակ կարան նախապես ճշտեն, թե հյուրախաղերիդ բնակավայրերում ո՞ւմ տանը հոբելյար կա՝ մտնես շնորհավորես, ո՞ր հասցեում հոգեհանգիստ կա՝ մտնես ցավակցես (կապ չունի՝ հանգուցյալի հետ կապ ունե՞ս, թե՞ չէ), ո՞ր հասցեում են տոլմա սարքում, մտնես՝ միսն աղաս, ո՞ր հասցե են կարմիր խնձոր տանում՝ գնաս աչքալուսանքի, ո՞ր տան հարս ու կիսուրն են գժտված՝ մտնես բարիշացնես, ո՞ւմ ավտոյի ակումլյատորն ա նստել՝ հասնես պերեմիշկա տաս, ո՞ր տան տղամարդը խմիչքի հակում ունի՝ մտնես խրատ տաս, ո՞ւմ գարեջրի բաժակի մեջ շատ փրփուր կա՝ մոտենաս վրայից «ֆռթացնես», ո՞ւմ տանն են մաքրություն անում՝ Դոմեստոս հասցնես, ո՞ւմ նորածինն ա տակն արել՝ տակդիր հասցնես….

ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը