Կարծիք

11.03.2026 21:31


Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն

Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն

Եթե շատ կարճ, ապա Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը, Եվրոպայում իր հովանավորներին հաշվետվություն տալով, աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն։

Ասում էր՝ Արցախը տալ էր պետք՝ տվել եմ, արցախահայերի խնդրով հետաքրքրվողներին պատժել եմ, Ալիևի ասածով՝ «ռևանշիստներին» պատժում եմ։ Հենց այդ սոուսով կազմաքանդում եմ Հայ Առաքելական եկեղեցին։ Ալիևի դեմը խոնարհված «խաղաղության» գնում եմ։ Հակառուսական տրամադրություններ եմ գեներացնում, ռուսների համար խնդիրներ ստեղծում ու Թուրքիային «էստի համեցեք» անում եմ։ Այս ամենի դեմ հանդես եկող ընդդիմությանը պատժում եմ։

Էլի ի՞նչ անեմ, որ մոլդովական սցենարով հունիսի 7-ին կաշիս փրկեք։ Բայց չի հասկանում, որ մեկը լինի Եվրոպայում իր հովանավորների կաշին փրկի։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը