Լրահոս

14.03.2026 09:41


Թաց ձյուն և ձնախառն անձրև կգա

Թաց ձյուն և ձնախառն անձրև կգա

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 14-ի առավոտյան, 15-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակսպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։

Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը սպասվում է 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը