Քաղաքական

18.03.2026 08:59


Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա․ «Հրապարակ»

Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը՝ ՀՀ բյուջեի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի Էյթի Էյթ Դելյուքս հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի և նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8 898 910 դրամ է վճարվել Էյթի Էյթ ՍՊԸ-ին՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Ընկերությունը փետրվարի 13-14-ին տրամադրել է հյուրանոցային 35 համար՝ 46 անձի համար, այդ թվում 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ) և 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ)։ Պայմանագրում ներառված է եղել նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար՝ կոնֆերանս սրահ (Gold) և սրահ (Cinema)։

Կազմակերպվել է նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։

Այս խորագրի վերջին նյութերը