Աշխարհ

20.03.2026 18:53


86 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը

86 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը

Մեծահամբավ դերասան Չակ Նորիսը՝ մարտարվեստի չեմպիոն, ով դարձավ մարտական ​​ֆիլմերի լեգենդար աստղ և գլխավորեց «Ուոքեր՝ Տեխասի Ռենջերը» հիթային սերիալը, մահացել է 86 տարեկան հասակում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Variety.com կայքը։

Նորիսը հոսպիտալացվել էր նախօրեին Հավայան կղզիներում։ Նրա ընտանիքը հայտարարություն է տարածել հանրահայտ դերասանի մահվան մասին։

«Չնայած մենք կցանկանայինք հանգամանքները գաղտնի պահել, այդուհանդերձ հայտնում ենք, որ նա կյանքի վերջին րոպեներին շրջապատված էր իր ընտանիքով և խաղաղության մեջ էր»,-հայտնել է դերասանի ընտանիքը։

Այս խորագրի վերջին նյութերը