Կարծիք

22.03.2026 17:44


Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ)

Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ)

Կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ քաղաքացիների համար։

Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասից դեպի Սայաթ-Նովա և Խուդյակով փողոցներ տարածքը ողողվել է կոյուղաջրերով՝ կոյուղատար համակարգի հերթական խափանման հետևանքով։

Գրեթե բոլոր հասցեներում նման խնդիր առաջանում է, մասնավորապես տեղումների ժամանակ կամ դրանից հետո։

Հ.Գ. «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» ծրագիրը նպատակ ունի Երևան քաղաքում ապահովել կոյուղագծերի կառուցումը, վերանորոգումը և վթարների արագ վերացումը՝ բարելավելով ենթակառուցվածքների աշխատանքը։

2025 թվականին ծրագրի համար փաստացի ծախսը կազմել է 221,482.6 հազար դրամ (երկու հարյուր քսանմեկ միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր դրամ)։

2026 թվականի համար նախատեսվել է 327,000.0 հազար դրամ (երեք հարյուր քսանյոթ միլիոն դրամ), որը լրացվել է ևս 39,690.3 հազար դրամով (երեսունինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար երեք հարյուր դրամ)։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը