Կարծիք

23.03.2026 09:52


Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ

Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ

Հանրային աջակցություն ու ժողովրդական սեր վայելելու կազմակերպված շոուի մեջ հենց մի փոքր իմպրովիզացիա է տեղի ունենում, գծված սցենարից ու դերասաններից շեղվում են, միանգամից Փաշինյան Նիկոլը առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ։

Իսկ հասարակության իրական վերաբերմունքն իմանալու համար Նիկոլը պետք է առաց ուղեկցող զորքի ու կազմակերպված փառաբանողների մի ժամ շրջի Երևանի փողոցներում։

***

Քաղաքականությունը մի կողմ, բայց հասուն տղամարդու կողմից հրապարակավ, փոքր երեխայի ներկայությամբ, երիտասարդ կնոջ վրա հարձակվելն ու վիրավորելը, որևէ արդարացում չունի։ Սա խոսում է իշխանության վերին էշելոններում բարոյական արժեհամակարգի քայքայման մասին։

Չնայած, հղի կնոջ սպանությունից հետո ինչ եղավ, որ հիմա ինչ լինի։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը