Լրահոս

24.03.2026 09:04


Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել

Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել

ՀՀ Առողջապահության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ:

Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։

Այս խորագրի վերջին նյութերը