Լրահոս

25.03.2026 09:57


Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր

Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր

Մարտի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում շան հայտնվելը և ինքը շրջանցել է շանը` կորցնելով ավտոմեքենայի կառավարումը։

Այս խորագրի վերջին նյութերը