Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինվորական
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը։
CENTCOM-ից հայտնել են, որ վիրավորների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 90-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր 200 վիրավորի մասին։
290 վիրավորից 255-ը վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հավելել է ներկայացուցիչը։ Տասը զինվորական դեռևս ծանր վիճակում է։
Բացի այդ, մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը նշել էր, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։
Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինվորական
Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը։