Տնտեսական

25.03.2026 14:09


ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը 2–րդ և վերջնական ընթերցմամբ այսօր ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։

Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը