Լրահոս

26.03.2026 10:00


Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կտաքանա

Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կտաքանա

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-28-ին, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մարտի 26-28-ին, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը