Կարծիք

29.03.2026 16:57


Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ)

Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ)

Հերթական անորակ ասֆալտապատումը․ տեսնես եղանա՞կն է մեղավոր, թե՞ քաղաքային իշխանության վերահսկողության բացակայությունը։

Հիշեցնեմ, որ ս/թ մարտի 12-ին ավագանու նիստում ընդունվեց որոշում, որով Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը նույնպես պետք է իրականացնի խրամուղիների վերականգնման և ավագանու լրացուցիչ պայմանների կատարման հսկողություն։

Կամո Արեյանի զեկուցմամբ՝ նպատակն է ապահովել խրամուղիների ամբողջ վերականգնվող հատվածում միասնական երկրաչափական տեսք, նոր եզրագիծ և ասֆալտբետոնյա ծածկ՝ երթևեկելի գոտիների և մայթերի համար, որպեսզի խուսափենք անորակ վերականգնման և անկանոն կարկատանների երևույթից։

Ավելին՝ «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով 2026 թվականի համար նախատեսված է շուրջ 4.29 միլիարդ դրամ։

Հ.Գ. Ասֆալտապատման աշխատանքները իրականացվել են 28.03.2026 թ., իսկ մեքենան հայտնվել է փոսի մեջ 29.03.2026թ.: Որտե՞ղ է վերահսկողությունը, ո՞ւր են գնում միլիարդավոր դրամները:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը